07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԿՄ-ն կլուծարվի՞. ի՞նչ են խոսում ԵԿՄ-ում

Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) արտահերթ համագումար անցկացնելու եւ վարչության նոր նախագահ ընտրելու տրամադրվածություն կա: Այս մասին հայտնել է ԵԿՄ մամուլի խոսնակը Վարդան Վարդանյանը: ԵԿՄ-ն լուծարելու վերաբերյալ լուրերից տեղյակ չէր: Նշենք, որ Վարդան Վարդանյանը մտադիր է վաղն ազատման դիմում գրել ԵԿՄ մամուլի խոսնակի պաշտոնից:

Վարդան Վարդանյանը խուսափեց ԵԿՄ-ի անունից որեւէ գնահատական տալ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զինամթերքի եւ ապրիլյան պատերազմի օրերին զինվորականների համար դպրոցականների հավաքած օգնությանը: Նշեց, որ եթե նախկինում նման բան նկատեր, ապա վաղուց չէր աշխատի ԵԿՄ-ում:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում կատարված խուզարկությունից, որում ասվում էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: Հայտնաբերվել են նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է:

Այսօր հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ԵԿՄ Կոտայքի մարզի 8 տարածքային կառույցները՝ դատապարտելով տեղի ունեցածը: ԵԿՄ անդամները դիմում են ժողովրդին՝ հորդորելով իրենց չնույնացնել Մանվել Գրիգորյանի հետ: Նրանք նշում են, որ պետք ԵԿՄ նախագահի ընտրություններ կազմակերպվի եւ իրենց խոսքով՝ մաքուր գեներալներից պետք է ընտրել նախագահ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ