25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանության հայտարարությունը

Կարևորելով ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը և այդ ուղղություններով որոշումների ընդունմանը հասարակությանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, գերակա համարելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև ոստիկանության գործունեության լայն հրապարակայնությունն ապահովելու նպատակով` գործունեության ավելի քան յոթ տարի դադարից հետո, ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ, մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով արդեն իսկ հաստատվել է հասարակական խորհրդի աշխատակարգը: Ստեղծվող խորհրդակցական մարմինը գործառույթներ կիրականացնի.

հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, հանցավորությանը հակազդելուն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործունեությանը քաղաքացիներին և հասարակական միավորումներին ներգրավելու,

քաղաքացիներին և հասարակական միավորումներին Ոստիկանության գործունեությանը վերաբերող առավել արդիական հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի, նախաձեռնությունների մշակմանը և քննարկմանը մասնակից դարձնելու,

Ոստիկանության գործունեությանը վերաբերող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման,

զանգվածային լրատվության միջոցներով Ոստիկանության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկման և այլ ոլորտներում:

Խորհրդի անհատական կազմում, որը հաստատում է խորհրդի նախագահը, ի պաշտոնե` ՀՀ ոստիկանության պետը, կընդգրկվեն առնվազն 15 անդամներ: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների /միավորումների/ ներկայացուցիչներ, իրավապահ գործունեության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք, իրավապաշտպաններ, մշակութային և հասարակական այլ գործիչներ, որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացմանը: Միևնույն ժամանակ, Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում ՀՀ ոստիկանությունից:

Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խորհրդի կազմը համալրել ցանկացող անձինք և կազմակերպությունները դիմում են ներկայացնում Խորհրդի նախագահին` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվեն սահմանված վերոհիշյալ պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը` կից փաստաթղթերով, տեղադրվում է Ոստիկանության պաշտոնական կայքէջում:

Խորհրդի նախագահը, Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին` այդ մասին տեղեկացնելով դիմումատուին:
Խորհրդի անդամների մեկ երրորդը, երկու տարին մեկ անգամ, ենթարկվում է ռոտացիայի` Աշխատակարգով սահմանված կարգով:

Դիմումները Խորհրդի նախագահին կարող են ներկայացվել [email protected] էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում խնդրվում է կապ հաստատել (010) 596-310 հեռախոսահամարով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հունիսի 29-ը ներառյալ: Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված դիմումները քննարկման ենթակա չեն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ