28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանե Թանդիլյանը չէր եկել, ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց պարտադիրին

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել եւ դրական եզրակացություն է տվել  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին:   

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց  լրամշակված օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի  հուլիսի 1-ից եւ ըստ այդմ,  1974 թվականից հետո ծնված քաղաքացիների վրա կտարածվի  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:  Փոփոխությունների համաձայն՝  նախկին 5 տոկոսի փոխարեն քաղաքացին կուտակային ֆոնդին կփոխանցի իր եկամուտների 2․5 տոկոսը , իսկ համավճարի 7,5 տոկոսը կվճարվի պետական բյուջեից:  

«Բայց այստեղ մի առաձնահատկություն կա, այն է, որ մենք վերաբերվում ենք այս մոտեցմանը՝ որպես ժամանակավոր լուծում այնքան ժամանակ, քանի դեռ մենք եկամտային հարկի դրույքաչափերը չենք վերանայել, և  տրամաբանությունն այս դեպքում նույնպես այն է, որ մենք ունենք  տնօրինվող եկամուտների վրա քիչ բացասական ազդեցություն կամ բացասական ազդեցություն չունեցող փոփոխություններ և դրանով հնարավորություն ընձեռենք  այսօրվա աշխատողներին ոչ միայն կուտակել ապագայի համար՝ իրենց արժանապատիվ  կենսաթոշակ ստանալու համար, այլ նաև այսօրվա իրենց կենսամակարդակի վրա ազդեցություն չունենա»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:   

Եկամտահարկի փոփոխության հարցի քննարկումները կառավարությունը կսկսի հուլիսից, նախ միջազգային փորձագետներ կհրավիրի, ապա հանրային քննարկում կսկսի:  «Մենք չենք ուզում, որ դա լինի տեղային և ինչ-որ մի խնդրի հետ կապված լուծում, որովհետև կարծում եմ, որ ամբողջ համակարգը համապարփակ քննարկելու դեպքում  կտա փոխզիջումային լուծումներ մեր առջև ծառացած խնդիրներին»,-ասաց  ֆինանսների նախարարը: 

Կենսաթոշակային կուտակային համակարգին միացած քաղաքացիների միջոցներից արդեն իսկ  120 մլրդ դրամ է կուտակվել, որի 70%-ը կներդրվի Հայաստանում:  Ըստ ֆինանսների նախարարի, այս միջոցների վրա տարեկան 10-14% եկամուտ է ավելանում:

Նախագծի հիմնական զեկուցողն, ի դեպ, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր, իսկ հրաժարականի դիմում ներկայացրած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որի  դիմումը վարչապետը դեռ չի ընդունել, հանձնաժողովի նիստին չէր եկել: Նա պետք է ներկայացներ բարեգործության մասին օրինագիծը, բայց կառավարության գրավոր տեղեկացմամբ, դա արեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ