30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դու կոծկելը փնտրի քո նախկին շեֆի մեջ… մեղավորը քրեաօլիգարխիկ տարրերն էին

Ազգային ժողովում երեկ ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Ալեքսանդր Արզումանյանի ելույթի ժամանակ տեղից միջամտում էր ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ էր տեղից ասում, երբ Արզումանյանը նշում էր, որ բացի ՀԱԿ-ից ու ՛՛Ժառանգությունից՛՛ մյուս չորս խմբակցությունները փոևձում են կոծկել ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերը:

՛՛Ես սովորություն չունեմ վիրավորել, բայց նա իրեն իրավունք վերապահեց քաղաքական չորս ուժերին մեղադրել ՛՛մարտի մեկի՛՛ իրադարձությունները կոծկելու մեջ: Դու կոծկելը փնտրի քո նախկին շեֆի մեջ, ով չեկավ ու չմասնակցեց հանձնաժողովի աշխատանքներին՛՛,-ասաց Մարգարյանը՝ հորդորելով Արզումանյանին իրենց իրավունք չվերապահել ու նման ծանր հանցագործությունների մեջ չմեղադրել:

Մարգարյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը կողմ են, որպեսզի բացահայտնվեն այդ օրվա սադրիչները, մեղավորները եւ հիշեցրին, որ ՀԱԿ առաջնորդին մի քանի անգամ հրավիրել են հանձնաժողով, սակայն նա չի ներկայացել, ինչը կօգներ դեպքերի բացահայտմանը:

Իսկ երկրորդ ու երրորդ նախագահներին հրավիրել են հանձնաժողով, Մարգարյանը պատասխանեց. ՛՛Ոչ չենք հրավիրել իրենց, հանձնաժողովը որոշում է կայացրել՛՛:

Ովքեր էին ՛՛մարտի մեկի՛՛ ջարդերի կազմակերպիչները. Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ երեկ ելույթում Սամվել Նիկոյանն այս մասին արդեն նշել է՝ հիշատակելով Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե մեղավորը քրեաօլիգարխիկ տարրերն էին: Շահգելդյանը շեշտեց, որ խոսքը ուժային կառույցների մասին չէ, այլ քաղաքական կողմնորոշում չունեցող անձանց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ