25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էջմիածնի քաղաքապետը հաշտության կոչ է անում

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր դեմ բողոքողներին հաշտության կոչ է անում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Գրիգորյանն ասաց, որ Էջմիածնում հաշտության նստարան կա, որտեղ սպասում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանին, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին, նրա եղբորորդի Ստեփան Աբգարյանին:
«Իմ նպատակն է չսրել իրավիճակը: Ի՞նչ կտա մեզ, եթե դուք 3000 հոգի բերեք, հետո մենք՝ 5000, հետո դուք՝ 10.000 և այլն: Ես առաջին քայլն անում եմ, հաշտության նստարանի մոտ սպասում եմ»,-ասաց Կարեն Գրիգորյանը:

Վերջինս, անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, ասաց, որ իր հասցեին հնչում են մեղադրանքներ, որոնք փաստացի  քաղաքապետի լիազորությունների շրջանակներում չեն. «Մեղադրանքներ են հնչում՝ հիվանդանոցների հետ կապված, դպրոցի հետ կապված, որտեղ ես լիազորություն չունեմ, չունեմ լիազորություն՝ ասֆալտապատելու շրջակա գյուղերը:

Մեղադրանքների մեծ մասը հնչում է իրականում իմ լիազորություններից դուրս խնդիրների մասին, օրինակ՝ մանկապարտեզի, հիվանադանոցի և այլն»,-նկատեց նա:

Քաղաքապետի խոսքով՝ Էջմիածինը հոգևոր կենտրոն է, և պետք չէ սրել իրավիճակը:

Նա նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ նոր աշխատատեղեր են բացվել, 2016 թ-ի ապրիլին ՀՀ-ի քաղաքապետերից ինքն առաջին է եղել, որ հասել է սահման,  ապա համաձայնեց՝ խնդիրներ կան, սակայն բազմաթիվ քայլեր են արվել:

Նշենք, որ հունիսի 14-ին Էջմիածնում պահանջում էին քաղաքապետի հրաժարականը, իսկ այսօր բողոքի ակցիա են անելու քաղաքապետի կողմնակիցները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ