ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում է Էջմիածին քաղաքում:
Այս մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Սամսոն Գալստյանն ասաց.«Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»:
Սամսոն Գալստյանը հայտնեց, որ ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: