05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Որքա՞ն պտուղ-բանջարեղեն է արտահանվել ՀՀ-ից

Հունիսի 15-ի դրությամբ՝ Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 67.294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 33.819 տոննա: Այդ թվում՝ արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց:

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան՝ շուրջ 64.178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս,  Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Բելգիա եւ Ռումինիա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ