Օդերեւութաբանները զգուշացնում են
Հունիսի 16-20-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 16-20-ի գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +27+29,
Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +22+26,
Տավուշում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +26+31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +30+32,
Արարատում՝ գիշերը`+17+20, ցերեկը` +30+32,
Արմավիրում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+26,
Արցախում՝ գիշերը` +15+17, ցերեկը՝ +24+28: