ԵԿՄ-ն զինաթափել և լուծարել
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուծարել ԵԿՄ-ն: Քիչ առաջ կարդացի, որ պայքար է գնում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Սասուն Միքայելյանով փոխարինելու համար։
Իրականում ԵԿՄ-ն օրինականացված, զինված հրոսակախումբ է, որն անընդունելի է քաղաքակիրթ պետության համար։Այն ստեղծվեց Վազգեն Սարգսյանի կողմից, որպես իր քաղաքական հենարան և ահ ու սարսափ տարածելով հիմնական դերակատարություն ունեցավ բոլոր մակարդակի ընտրակեղծիքներում, և ոչ միայն։ ԵԿՄ-ն նույն բացասական, հակապետական դերն է կատարում, ինչ 1918-20թթ․ կատարում էին մաուզերիստները։
Անհրաժեշտ է ԵԿՄ-ն զինաթափել և ԼՈՒԾԱՐԵԼ, որպես հակապետական կառույց»։