Ինչո՞ւ է Մանե Թանդիլյանը ներկա կառավարության նիստին
Այսօր կառավարության նիստին ներկա է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, որը հայտարարություն էր տարածել պաշտոնից հրաժարվելու մասին:
Նիստին ներկա գտնվելու պատճառը, հավանաբար, այն է, որ հրաժարականի դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդունել:
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը «Facebook»-ի իր էջում օրերս գրառում էր կատարել և հայտարարել, որ հրաժարվում է նախարարի պաշտոնից՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման հետ:
«Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը»,-գրել էր նա։