Հուսով եմ՝ ԲՀԿ-ն «Ծառուկյան» դաշինք անունով հանդես չի գա
«Պաշտոնապես ամրագրված է, որ առաջիկա մեկ տարում պետք է լինի ԱԺ ընտրություններ, և բնական է, որ ընտրություններին գնացող ուժերը պետք է փորձեն այս ընթացքում ձևավորվել: Այս համաժողովրդական շարժումը հիմա պետք է իր տեղը գտնի նաև նոր ձևավորվող կուսակցություններում, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին»,- Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:
Պատասխանելով մեր հարցին, թե ինչպիսի՞ն կլինի նոր ընտրություններում ձևավորվող ԱԺ-ն և կառաջանան արդյո՞ք նոր քաղաքական ուժեր, թե ոչ, և ինչո՞ւ են կուսակցությունների մոտ պասիվություն նկատվում, համենայնդեպս այս պահին, Սադոյանը պատասխանեց, որ այս տեսակտեից դեռ լուրջ քայլեր չի տեսնում .
« Ես չգիտեմ՝ ինչու «Օհանյան» դաշինքը, ով պետք է մասնակցի ընտրություներին, անգամ ձայն չի հանում, նույնն էլ Հայ Ազգային Կոնգրեսի մոտ է: Ճիշտ է, դեռ վտսահ ոչինչ չգիտեմ, բայց հույս եմ հայտնում, որ ԲՀԿ-ն այս անգամ գոնե «Ծառուկյան» դաշինք անունով հանդես չի գա»,-ասաց Սադոյանը:
Սադոյանի կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ անկախ ցանկությունից նոր քաղաքական ուժեր պետք է ծնվեն, և այդ ուժերի ձևավորման հարցում կարևորագույն դերակատարում կունենա Սփյուռքի մասնակցությունը: