Սատանան մի ֆանտաստիկ հնարքով համոզել է մեր ժողովրդին
«Սատանան մի ֆանտաստիկ հնարքով համոզել է մեր ժողովրդին, որ քահանան պիտի անբիծ, անթերի վարքով, սրբակենցաղ մարդ լինի, եւ եթե հանկարծ այս չափանիշները ստանդարտին չեն համապատասխանում՝ սկսվում են անձի նկատմամբ քննությունները:
Ստացվում է, որ մեր հավատացյալին ոչ այնքան հետաքրքիր է իր իսկ հոգու փրկության խնդիրը, այլ թե՝ ինչ որակներ ունի այն «միջոցը», որ մարդկանց շրջանում հայտնի է «քահանա» անունով… Այստեղից էլ հետեւություն արեք… իսկ ես կասեմ: Ով օծյալ հոգեւորականների միջեւ տարբերություններ դնելով է իր հոգեւոր ընթացքը գնում, ըստ այդմ չի կարեւորում իր հոգու փրկությունը, այլ ընկած է մարդահաճության ետեւից: Իսկ մարդահաճությունը հաստատ լավ տեղ չի տանում…
Աղոթում եմ, որ Աստված այնքան մեզ բոլորիս իմաստնացնի, որ կարողանանք կարեւորն ու երկրորդականն իրարից տարբերել եւ այդ հիմքից կառուցել մեր հոգեւոր ընթացքը: Ամեն մեկիս համար, ամենակարեւոր խնդիրը սեփական անձի՝ հոգու փրկության խնդիրն է: Սրանով զբաղվենք, իմ սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ժամանակը կարճ է… Խաղաղություն ամենեցուն» :
ՏԵՐ ԵԶՆԻԿ ՔԱՀԱՆԱ ՄԱՐԴԻՐՅԱՆ