Էջմիածնում բողոքի ակցիա է
Ժամը 18:00-ից Էջմիածնում մեկնարկել է բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների բողոքի ակցիայի ետևում կանգնած է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո մականունով, սակայն վերջինս հերքել է այդ լուրը:
Քաղաքացիների հիմնական բողոքը ապրելու համար բավարար պայմաններ չլինելն է. «Հող ունեմ, ամեն ինչ ունեմ չեմ կարողանում մշակել»,-ասաց նրանցից մեկը:
Քաղաքացիներից մեկը հարցին՝ ինչու ավելի վաղ չեն բարձրացրել իրենց բողոքի ձայնը պատասխանեց. «Վախեցել ենք, բայց ներքուստ միշտ պայքարել ենք»:
Բողոքի ակցիայի մասնակիցները ասում են, որ պայքարելու են մինչև վերջ: