01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքացիական պոռթկումի նոր առիթ է հասունանում . Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է ՀԱԿ-ի նախագծին՝ ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: 

՛՛Ովքեր են մերտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները: Սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել:

Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չբարեհաճեցին անգամ սգի օր հայտարարել 2008թ-ի մարտյան օրերը, իսկ նրանց կողմից ուղղորդվող նախաքննությունը եզրակացրել է, որ զոհված 8 ցուցարարները հանացագործություն էին կատարում մահացու վնասվածքներ ստանալու պահին՛՛,-նշեց պատգամավորը։  

Փաշինյանը համոզված է՝ քաղաքացիական պոռթկումի նոր առիթ է հասունանում Հայաստանում։ Նա թվարկեց այն աղմկահարույց միջադեպերը, որոնք իրավական պատիժ չեն ստացել՝ սկսելով մարտի մեկից առաջ ՛՛Առագաստ՛՛ սրճարանում Քոչարյանի թիկնազորի կողմից ծեծելով սպանված ջավախահայ Պողոս Պողոսյանից, որից հետո ընդամենը ՛՛Կուկու՛՛ անունով թիկնապահը ստացել էր պայմանական դատավճիռ։

՛՛Մարտի մեկի կրկնությունը չկրկնվելու համար անհրաժեշտ է հետևություններ անել՛՛։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ