Խմբակային սպանություն և բռնաբարություն. հուսահատ մոր աղերսը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/snapshot_-_5_1393495089.jpg)
Երևանի բնակչուհի Ռիմա Սահակյանը արդեն երկար տարիներ պայքարում է արդարադատությունը վերականգնելու համար: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չնայած իր պայքարը անարդյունք է , բայց պայքարելու է մինչ մահ, քանի որ այլ կերպ չի կարող:
“9 տարի առաջ՝ եկան ու իմ տղային տանից տարան: Տղաս ակնհայտ անմեղ է, սակայն տարել ու բաց չեն թողնում: Սուտ վկաներ սարքեցին ու տղայիս դատապարտեցին: Այսքան տարի իմ տղան պատիժ է կրում ուրիշի կատարած հանցանքի համար: Ես էլ իմ, տղան էլ լրիվ հիվանդ ենք: Էլ չեմ դիմանում, աղաչում եմ օգնեք…”,-Henaran.am-ի թղթակցին դիմեց հուսահատ մայրը:
Ռիմա Սահակյանը նշեց, որ տղան դատապարտվել է խմբակային սպանության և բռնաբարության համար. 15 տարի պատժաչափ է նշանակված:
“Իմ տղան չի ճանաչել սպանվողին. ոչ մի հետախոսազանգ, ոչ մի կապ չի եղել: Հինգ տղաներն էլ անմեղ են: Անգամ մի վկան դուրսա եկել դատարանի դահլիճից ու ասել, որ չի կարող սուտ ցուցմունք տալ”:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: