09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՀՐԱՏԱՊ.Դատավորը Խաչիկյանի համակուրսեցին է.ինքնաբացա՞րկ /լրացված/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավարությունը:

Հիշեցնենք, անցած նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով: Վերջինս վատացել էր դատարանում:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ինքը Վազգեն Խաչիկյանի համակուրսեցին է եղել, լավ հարաբերություններ է ունեցել հետը, Խաչիկյանը եղել է կուրսի ավագը: “Ես ավարտելուց հետո էլ ընկերությունս շարունակել եմ Խաչիկյանի հետ եւ հիմա հարցնում եմ կա՞ առարկություն”,-ասաց Մակյանը: Պետական մեղադրողը չառարկեց, պաշտապանական կողմն էլ նշեց, որ չի կասկածում դատավորի անաչառության վրա: “Մասնակցել ենք ձեր կողմից քննվող գործերին, զգացել ենք անաչառությունը”,-ասացին նրանք:

“Բայց ամեն անգամ իմ համակուրսեցին չի եղել ամբաստանյալի  աթոռին”,-հակադարձեց դատավորը:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` քննարկելու ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, սույն գործի քննությունը նախկինում Մխիթար Պապոյանի վարույթում էր, իսկ վերջինս նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Դատավորի փոփոխությունից հետո դատական նիստ դեռ չէր եղել, այն անընդհատ ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ