24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անդառնալիության կետ չկա, Սահմանադրությունը վեր է ամեն ինչից. Մարուքյան

«Որեւէ նախարարություն կառավարության գործունեության տրամաբանությունից առանձին չի կարող դիտարկվել: Համակարգը հետաձգելու տիկին Թանդիլյանի առաջարկը նաեւ մեր կուսակցության դիրքորոշումն է եղել, բայց կառավարությունը ընդհանուր քննարկումներում եկել է ընդհանուր դիրքրոշման եւ որոշվել է այն, ինչ որոշվել է արտահերթ նիստում»,-անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ Լուսավոր Հայաստանի դիրքորոշմանը, հայտնել է կուսակցության նախագահ, ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, թե Ելք դաշինքի ծրագրում խոսվում է համակարգի  պարտադիր բաղադրիչի չեղարկման մասին, Մարուքյանն ասել է. «Ելքը որպես այդպիսին չի եկել իշխանության,  իր ծրագրով մասնակցել է ընտրություններին եւ ստացել 9 մանդատ»: Մարուքյանի խոսքով, ձեւավորված կառավարությունը հետհեղափոխական, բազմակուսակցական կառավարություն  է եւ եթե լիներ բացառապես Լուսավոր Հայաստանի  կառավարությունը, իրենք կհետաձգեին համակարգի ներդրումը:

Մարուքյանը չի կարծում, թե կառավարության  արտահերթ նիստին միանձնյա որոշում է կայացվել, չի կարծում նաեւ, որ  դեմ են գնում իրենց սկզբունքներին, ըստ նրա, համակարգը, որը  պետք է ուժի մեջ մտնի,  այս պահին քայլ առաջ է:

«Կա նաեւ կարծիք, որ համակարգի հետաձգումը կարող էր լուրջ պրոբլեմներ առաջացնել: Սա տարբերակ է որին կառավարությունը ստիպված գնացել է », -նշել է Էդմոն Մարույանը: Դիտարկամանը, թե նույն բանը նաեւ հանրապետականն էր պնդում, երբ իշխանություն էր, Մարուքյանն արձագանքել է.

«ՀՀԿ չի ունեցել ժողովրդի վստահությունը, այն կառավարությունը, որը գործում է, ունի այդ վստահությունը»:  Լրագրողների  հարցին, թե արդյոք այդ կառավարությունը   45 տարի անց էլ է լինու , պատգամավորը պատասխանել է. «Դուք պետությանը նայում եք կառավարություններո՞ վ: Մենք խոսում ենք այն մասին, որ այնպիսի ֆունդամենտ դնենք , որ հետագայում ընտրությունների միջոցով ձեւավորվեն կառավարությունները  եւ խոսենք պետության մասին, ոչ թե կառավարությունների: Ես կարող եմ հակառակ հարցը տալ՝ դուք գտնում եք,  որ պետությունը չի՞  լինելու, ես գտնում եմ, որ ՀՀ հավերժ է՞ :

Հարցին,  արդյոք վերացավ արտադիր բաղադրիչյի՝  Սահմանադրության համապատասխանության հետ կապված խնդիրը, Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Նոր իրողությունների լույսի ներքո պետք է համակարգի սահմանադրականության հարցը կրկին  քննարկվի, եթե պարզվի հակասահամանդրական է շատ էլ ուզենք,  չենք կարող այն կիրառել եւ պետք է տեղի ունենա համակարգի ռեվերսը: Հիմա չգիտենք, որ հակասահմանադրական է»:

Լրագրողները Մարուքյանին հիշեցրել են վարչապետի հայտարարությունը՝ համակարգի անդառնալիության հետ կապված: «Եթե  Սահմանադրական Դատարանը նոր որոշում կայացնի, որ օրենքը հակասահմանադրական է,  անդառնալիության կետ չկա, համակարգը պետք է չեղարկվի,  որովհետեւ Սահմանադրությունը վեր է ամեն ինչից: Անդառնալիության կետը ընկալել եմ հետեւյալ կերպ՝ մեծ մասը համակարգի մեջ է , մնացել է քաղաքացիների փոքր մասը: Սա է վիճակը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ