09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարկաբեկում են. վարչապետն իր ու իր եղբայրների ՛՛Նաիրիտի՛՛ հետ ունեցած կապի մասին /վիդեո/

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ՛՛Նաիրիտ՛՛-ի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը քաղաքական ուժերը քաղաքական շահարկումների  առիթ է: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:

  Նա նշեց, որ երեկ ԱԺ-ում որոշ պատգամավորների հնչեցրած փաստարկները ՛՛Նաիրիտ՛՛-ի հետ կապված բացարձակ կապ չունեն իրականության հետ: Ըստ վարչապետի, Չինաստանի հետ կնքված պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել դեռ 2000թ, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005թ: ՛՛Ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որ իմ անձի հետ էին կապում, իմ եղբայրների հետ էին կապում, անհիմն է, շինծու և սուտ: Ուրեմն ի՞նչ նպատակ են հետապնդում իմ ընդդիմախոսները նման սուտ տեղեկատվությունը կապելով ինձ հետ, միայն մեկ նպատակ,  քաղաքական շահարկում ինձ վարկաբեկելու նպատակով՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Վերջինս հայտարարեց, որ չինական պայմանագիրը և հոսքագծերի արտահանումը ոչ մի առնչություն չէր կարող ունենալ ոչ իր հետ, ոչ էլ իր եղբայրների հետ:

Իսկ թե ինչով է վարչապետն իր այս հայտարարությունը բացատրում և ՛՛Նաիրիտիի՛՛ հետ կապված այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ