Գարեգին Բ-ն մեղավոր մարդ է, ինչպես մեզանից յուրաքանչյուրը Քրիստոսի առաջ
Քրիստոս ասաց. «ձեր միջից անմեղը առաջին քարը թող նետի»: Եվ քարկոծելու ելածները հեռացան՝ իրենց մեղքերը հիշելով: Երեկ թեպետ մի խումբ միայն վեհափառի մեղքերն էր հիշում և ոչ թե իրենցը ու խոսքերով քարկոծում էր՝ «իրենց արդարության առջև գտնվող մեղավորին», սակայն հավատացյալների հոծ բազմությունն ու հոգևորականները փառավորում էր Աստծուն՝ վեհ-հա-փառ, վեհ-հա-փառ վանկարկելով ու քաջալերելով վեհափառին:
Բնականաբար, Գարեգին Բ-ն մեղավոր մարդ է, ինչպես մեզանից յուրաքանչյուրը Քրիստոսի առաջ, որ ամենամեծ Դատավորն է: Եթե մենք ենք դատում, նաև պիտի դատապարտվենք մեր մեղքերի համար:
Լավ է, Դատը Աստծուն հանձնել, քան մարդկայնորեն որոնել այն լուծել: Եթե Աստծուն չենք հանձնում, ուրեմն՝ կասկածո՞ւմ ենք Աստծո արդարությանը:
Մաքսիմ Ոսկանյան