Ի՞նչ կապ ունի հոկտեմբերի 27-ը Գարեգին Բ-ի հետ
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը այսօր լրագրողներին ասաց, թե կաթողիկոսի դեմ սկսած բողոքի ակցիան լցրել է իր համբերության բաժակը:
Ըստ Դևրիկյանի՝ բողոքի ակցիայի մասնակիցները և նախաձեռնողները գլխիվայր շրջափոխված են ներկայացնում հոկտեմբերի 27-ը.«Շատերը ասում են, որ կաթողիկոսը ընտրվել է հոկտեմբերի 27-ի արդյունքում, բայց սա պատմական կեղծիք է, քանի որ այդ դեպքը տեղի է ունեցել կաթողիկոսի ընտրվելուց հետո»,-ասաց նա:
Բանախոսի խոսքով՝ ավելի հեշտ է ընտրել կաթողիկոսին քան նրան կարգազանց անել, քանի որ դա պայմանավորված է եկեղեցական հատուկ համակարգով: Վարդան Դեւրիկյանի հավաստմամբ՝ Գարեգին Բ-ի կաթողիկոս դառնալուց հետո եկեղեցու ծիսական կյանքը նկատելիորեն կարգավորվել է: «Ցուցարարաները ասում են, որ կաթողիկոսը աղոթող չէ, դա անհեթեթ պատճառաբանություն է: Աղոթքը առանձնական երևույթ է, և մենք կարող ենք չտեսնել, թե երբ է աղոթում կաթողիկոսը: Ով որ ցուցադրական է աղոթում նա կեղծավոր և փարիսեցի է»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը հունիսի 6-ից իրականացնում է բողոքի ակցիաներ Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով:
Շարունակությունը տեսանյութում: