Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն աճել է
Հայաստանում 2018 թվականի հունվար-ապրիլին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 143 մլրդ 56.7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում աճել է 2.2 տոկոսով` կազմելով 129 մլրդ 455.1 մլն դրամ, իսկ բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 16 մլրդ 648 մլն դրամ՝ աճելով 40.3 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 112 մլրդ 807.1 մլն դրամ, ինչը 2017 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.1 տոկոսով:
Ձկնորսության ոլորտում 2018 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1%-ի աճ և կազմել 13 մլրդ 601.6
մլն դրամ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլին 1 600.4 տոննա ձկան որս է կատարվել, որից ամբողջն իրացվել է: Ըստ աղբյուրի՝ 2017 թ-ի ապրիլի համեմատ ձկան որսը աճել է 19.4 տոկոսով: