01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլը չհարգեց ՛՛մարտի մեկի՛՛ զոհերի հիշատակն ու լքեց դահլիճը. փոխհրաձգություն նախկին լրագրողների միջեւ

ԱԺ-ում շարունակվում է ՛՛Մարտի մեկի՛՛ գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի կողմից առաջարկված նախագծի քննարկումը: Գլխավոր զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին նախքան հարցով դիմելը  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն առաջարկեց մեկ րոպե լռությմաբ հարգել զոոհերի հիշատակը, քանի որ ՛՛մարտի մեկը՛՛ շաբաթ է:

Մինչ պատգամավորները ոտքի կանգնեցին, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լքեց նիստերի դահլիճը:

Ի դեպ այս մաիսն Facebook-յան իր էջում գրառում է արել Մարգարիտ Եսայանը. ՛՛Քիչ առաջ, ԱԺ դահլիճում, որտեղ քննարկվում էր ՛՛մարտի մեկի՛՛ եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, նախքան հիմնական զեկուցողին հարց տալն, առաջարկեցի մեկ րոպե լռությամբ հարգել մարտի մեկի զոհերի հիշատակը: 

Իմ նախկին ու ներկա գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ ՛՛մարտի մեկի՛՛ զոհերի հիշատակը դահլիճից դուրս եւ դահլիճում հարգելը չդարձնել իրեն բնորոշ ՝ սեփական իմիջի փառաբանման գործիք՛՛:

Նիկոլ Փաշինյանը ևս վիրտուալ տիրությում մեկնաբանել է. ՛՛Ներկաները ոտքի կանգնեցին: Ես չմասնակցեցի լռության րոպեին եւ դուրս եկա դահլիճից, որովհետև այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն ՛՛Մարտի 1՛՛-ի սպանությունների կազմակերպման և իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ:

Նրանց հետ կողք-կողքի ՛՛Մարտի 1՛՛-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ: Այս մասին կխոսեմ նաև իմ ելույթում՛՛,-գրել է նա։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ