01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերիալի շարունակությունը. ՀՀԿ-ից՝ ԲՀԿ-ին

Միմյանց ՛՛բզելու՛՛ ՀՀԿ-ԲՀԿ չդադարող պրոցեսը սերիալային դրսեւորումներ է ստանում: Երեկ Ազգային ժողովում սերիալը նոր սցենարային սրացումներով ներկայացավ, եր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը խոստացավ Հրայր Թովմասյանի ՛՛օրը գցել՛՛ ՀՀԿ երիտկազմակերպության ղեկավարին՝ պատգամավոր Կարչեն Ավագյանին:

ՀՀԿ-ի արձագանքը չուշացավ՝ այս դեպքում նոր դեմքով: Ներկայացնում ենք ՀՀԿ խորհրդի անգամ Գեորգի Գաբրիելյանի պատասխանը: 

՛՛Ասում են` քաղաքականությունը անմասն չէ պոպուլիզմից: Սակայն այն, որ քաղաքականությունը որոշգործիչների և քաղաքական ուժերի համար պոպուլիզմ է, համոզվեցի վերջերս: Մասնավորապես, ԲՀԿ որոշ գործիչներ ջանք չեն խնայում հայտարարեն իրենց “մեծ ժողովրդականության” մասին:

Նրանցից մի քանիսն էլ գայթակղվելով ԲՀԿ հայտնի տիկնոջ հրահանգներից “հաթաթա” են տալիս, թե “չափի մեջ մնացեք”: Ժողովրդականության և վստահության հիմնական չափանիշը ընտրությունների արդյունքներն են:

Մինչդեռ, չմասնակցելով նախագահական ընտրություններին և չունենալով հստակ քաղաքական կուրս, ԲՀԿ-ն պարտվեց Երևանի ավագանու ընտրություններում, էլ չասեմ, որ Արարատի ընտրություններում մի ողջ կուսակցություն պարտվեց ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպությանը:

Ինչ վերաբերում է չափի զգացողությանը … Քաղաքականությունը սպորտ չէ, առավել ևս` մարտարվեստ, իսկ նրանք, ովքեր փորձում են այն շփոթել մարտարվեստի հետ, ընտրություններից հետո հայտնվում են քաղաքական դեպրեսիայի մեջ և անում ոչ “չափավոր” հայտարարություններ՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ