15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հենրիխ Մխիթարյանը` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Euro-football.ru կայքը կազմել է օգոստոս ամսվա աշխարհի 5 լավագույն  ֆուտբոլիստների ցուցակը: Հայաստանի հավաքականի, Դոնեցկի “Շախտյորի” ֆուտբոլիստ Հենրիխ  Մխիթարյանն այս ցուցակում 3-րդն է: Ըստ կայքի, Դոնեցկի ակումբը կարող է հպարտանալ իր կարգավիճակով: Նրա կազմում հանդես է գալիս ֆուտբոլիստ, ով ընդգրկվել է լավագույն հնգյակի մեջ:  Կայքը գրում է, որ նրանց համար, դժվար է գնահատել Մխիթարյանի օգտակարությունը, բավական է միայն մեկ փաստ բերել. “Շախտյորի” պաշտոնական կայքում ակումբի երկրպագուների մեծամասնությունը քվեարկել է, որ ակումբի կյանքում ամռան գլխավոր իրադարձությունը նրա խաղն էր”:

Կայքը նաև նշել է, որ եվրոպական ակումբներն սկսում են ուշադրություն դարձնել հայ ֆուտբոլիստի վրա:

Հավելենք նաև, որ առաջին հորիզանականում  է հայտնվել “Բրեստ”-ի խաղացող Պոլ Բայսեն, 2-րդում` “Ատլետիկո Մադրիդի” ֆուտբոլիստ ռադամել Գարսիան: Հնգյակը եզրափակում են “Պարի Սեն Ժերմեն”-ի կիսապաշտպան Զլատան Իբրահիմովիչը և “Չելսին” ներկայացնող Էդեն Ազարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ