08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Միտդ պահիր իմ հասցեն՛՛

Փետրվարի 25-ին ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունըՀայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնում իրականացրին մաքրման աշխատանքներ։ Երիտասարդները կարևոր են համարում նման միջոցառումները, քանի որ սա ևս մեկ առիթ է հիշելու և արժևորելու հայրենիքի ազատության համար պայքարած հայ զորավարներին:

ՀՀԿ-ականները վստահ են, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և կօգնեն հայրենասիրական ոգով դաստիարակելու հետագա սերունդներին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ