25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր նշանակում նախագահ Արմեն Սարգսյանի կողմից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ՝ 

1) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության, 

2) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի` Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ, 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ և 167-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխանության, 

3) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին, 167-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին համապատասխանության հարցերը քննելիս»,– ասվում է նախագահի կարգադրությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ