Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը
Բավական չէ Աստծուն Հայր կոչել, պետք է նաև արժանի զավակ լինել: Աշխարհում երկու բարի նպատակ է գործում: Քրիստոսի նպատակն էր խաչվել մարդկության փրկության համար, մարդկության նպատակն է գնալ այդ ճանապարհով հասնելու փրկության: Գոյություն ունի նաև չարի միայն մեկ նպատակ` ձախողել այս ամենը, հպարտության, ամբարտավանության, անհավատության մեղքի միջոցով:
Իսկ առակաց գիրքն ասում է. «Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը, իսկ փառքից առաջ գնում է խոհեմությունը»:
Ծովիկ Դավթյան