05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրաժարվիր ընկճվելուց

Դու պետք է օգնես , որ կատարվի ուրիշների փրկության գործը : Թույլ մի´ տուր երբեք, որ թեկուզ մի օր անցնի առանց սիրո արտահայտության կամ առանց օգնության ձեռք մեկնելու որևէ մեկին . լինի այդ երկտողի, նամակի, այցելության ձևով կամ ուղղակի օգնություն: 
Ուրախությամբ լցվիր : Ուրախությունը փրկում է: Ուրախությունը բժշկում է: Ուրախ եղիր ԻՄ Ներկայությամբ : Ուրախություն կա արևի ամեն մի ճառագայթի մեջ : Դու էլ ուրախություն դիր քո ժպիտի մեջ, կատարած ամեն մի բարի գործի մեջ , սիրալիր վարմունքի և անգամ ամենաանշան ծառայության մեջ : 

Այնպես արա, որ ամեն օր կարողանաս բարձրացնել մի ուրիշ հոգի ` մեղք, հիվանդության ու երկմտության ծովից , որի մեջ հայտնվել է մարդը: Ես այսօր էլ քայլում եմ լճի եզերքով ու կամչում Իմ աշակերտներին, որ հետևեն Ինձ ու մարդկանց որսորդ դառնան: 

Օգնող ձեռքի կարիքը միշտ էլ կա , որ անօգնականին բարձնացնի և մղի նրան քաջության , պայքարի, հավատքի ու առողջության: Սիրիր ու խնդա: Սերը ու ուրախությունը հենասյուներն են հավատքի , արիության ու հաջողության: Անդադար վստահիր , անդադար սիրիր և անդադար ուրախ եղիր: 
Թո´ղ, հրաժարվիր ընկճվելուց, անտեսիր վերելքի բոլոր արգելքները : Սիրիր ու խնդա: Ես քեզ Հետ Եմ: Ես Կտանեմ քո բեռները:

Դիր քո բեռները իմ ոտքերի տակ , և Ես քեզ զորավիգ Կլինեմ: Իսկ դու կարող ես թեթևացած շուռ գալ և օգնել մեկ ուրիշին, որ կքել է իր բեռների ծանրությունից: 

Քանի՞ հոգու բեռ կարող ես թեթևացնել այս տարի: Քանի՞ սիրտ կարող ես զվարթացնել : Քանի՞ մարդու կարող ես իրապես օգնել: Չմոռանաս, որ տալով ես մեծապես շահում. «Տվեք , և պիտի տրվի ձեզ, ձեր գոգը պետի լցնեն առատ չափով ` թաթաղուն, շարժուն, զեղուն, այն չափով , որով չափում եք, նույն չափով պետի չափվի ձեզ համար»: Այսպես Եմ ասել Ես ` ձեր ՏԵՐԸ:

«Աստծո կանչը»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ