23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Արևմտյան երկրները մատ են թափ տալիս Ռուսաստանի վրա

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը սոցցանցում այսպիսի գրառում է արել.

“ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը կրկին, այս էլ որերորդ անգամ կայցելի Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա մայդանցիների կողմից կազմավորված իշխանությունների հետ:

Այնպես է ստացվում, որ Քեթրին Էշթոնը ավելի հաճախակի է լինում Ուկրաինայում, քան միացնում է իր սպասք լվացող մեքենան …

Արևմտյան երկրներն իրենց այս դիվանագիտական, նյութական օժանդակության, խորհրդատվական ինտերվենցիաներից հետո մատ են թափ տալիս Ռուսաստանին…Տեղն է ռուսական արջին, ձմեռային խորը քնից վեր կենալու ժամանակն է…Այլապես այդ արջի փոստը կհանեն և մի օր կգցեն Արևմտյան պետություններից մեկի ղեկավարի ոտքերի տակ` կրակօջախի մոտ…”,-գրել է Ռոբերտ Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ