24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խոշոր բիզնեսը դառնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը

Նոր Հայաստանում  խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կշարունական քաղաքական իշխանությունների լոբբինգն իրականացնել, իսկ իշխանություններն էլ հաշվի կնստեն նրանց շահերի հետ:

«Ամենուր այդպես է, նույնիսկ ծխախոտ վաճառող փոքրիկ կրպակի տատիկը լավ հարաբերություններ է ունենում թաղային ոստիկանի հետ: Մանկական ենթադրություններ են, որ ինչ-որ տեղ աշխարհում պետական համակարգը պայքարում է, որ միստր Ջոն Իրաքին զենք չվաճառի: Խոշոր բիզնեսը պետք է կապ ունենա քաղաքականության հետ»,-համոզված է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, խոշոր բիզնեսը ոչ թե ապագայում, այլ այժմվանից  դառնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության քաղաքական հենարանը . «Ծառուկյանը աղքատ մարդ է եւ պայքարում է արդարության համա՞ր:  Որոշ  անհատներ գուցե դուրս մնան այդ շրջանակից, այնպես, ինչպես օրինակ, Խաչատուր Սուքիասյանի հետ եղավ Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո, բայց  բնականաբար, խոշոր բիզնեսը քաղաքական լանդշաֆտի հիմնական հատվածը կլինի »:   

Հայաստանի տնտեսությունը, ըստ Իսկանդարյանի,  չի կարող իրեն թույլ տալ խոշոր բիզնես  չունենալ:  Քաղաքագետի խոսքով, շատ դեպքերում իշխանության գնացող մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց, բայց շատ արագ ստիպված են լինում հաշվի նստել իրականության հետ:

Անդրադառնալով Նիկոլ  Փաշինյանի կառավարության՝ կոռուպիցիայի դեմ պայքարի հարցում որդեգրած քաղաքականությանը, Իսկանդարյանն ասաց, որ բարդ խնդիրների դեմ պարզ մեթոդներով չեն պայքարում: Ըստ նրա, այստեղ համակարգային քայլեր են հարկավոր, իսկ խոշոր սուպերմարկետների հետ տեղի ունեցածի մեջ Իսկանդարյանը  քաղաքական ենթատեքստ է տեսնում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանրությանը պետք է ինչ-որ բան ցույց տալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ