02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրակոցներ են հնչել դատարանի դիմաց

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում: Դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝ Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը։ Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին:

«Փաստինֆո»-ի թղթակցի այս տեղեկությունը հաստատեց նաև քրեական գործով տուժող, սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Մինչ դատարանի շենք մտնելը՝ բակում, որտեղ եղել է նաև Սևանի ոստիկանության բաժնի պետը, ոստիկանության այլ ներկայացուցիչներ, և բազմաթիվ անձինք, ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել տուժողի իրավահաջորդի հասցեին, հրազենը պահել են նրանց ուղղությամբ:

Այս ամենից հետո, ում ձեռքին եղել է հրազենը, կրակել է տուժողի իրավահաջորդի վրա: Տուժողը, մեր տեղեկություններով, Ռաֆիկ Վանոյի Հակոբյանն է։ Այս պահին նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ