Հրավիրել է Սերժ Սարգսյանը
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել “Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի” նախագիծը, որը զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի եւ կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին:
Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել եւ հավանության են արժանացրել նաեւ “Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-20 15թթ. միջոցառումների ցանկի” նախագիծը:
Այն զեկուցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: