28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Աննորմալ իրավիճակ է խորհրդարանում»

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է, որ կառավարության ծրագրում թվեր չկան, սակայն կարևորը գաղափարախոսությունն է, որ ուներ ծրագիրը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Հայաստանում բոլոր խնդիրների համար՝ կրթական, տնտեսական, մշակութային, անհրաժեշտ են քաղաքական հիմնավորումներ, միգուցե սրանք պետք էր ավելացնել նոր ընտրությունների հետ կապված մասում»,-կարծում է նա:

Ըստ տնտեսագետի՝ անհասկանալի ու աննորմալ իրավիճակ է խորհրդարանում. «Ելքը» մեծամասնություն չէ մյուս ուժերի հետ, իսկ ՀՀԿ-ն էլ անընդհատ հայտարարում է, որ լավություն են անում՝ կողմ քվեարկելով: «Բայց այս ծրագրի հիմնավորումներն ինձ համար կարևոր կլինեին լսել»,-նշեց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին պետք է առանձնացնի բիզնեսն ու քաղաքականությունը, եթե սա չլինի, ապա ոչինչ էլ չի փոխվի մեծ հաշվով:

«ՀՀ-ում գործող կարգը, ընդունված սկզբունքը Սահմանադրությունն ու օրենքներն են: Հատկապես հարկային դաշտում որևէ իշխանություն իրավունք չունի ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ հարկերը սահմանվում են միայն օրենքով: Այսինքն՝ սա օրինազանցություն է բացահայտ, իշխանության գիտությամբ: Եթե  նման խնդիր կար, ապա գոյություն ունի ԱԺ, որն այդ հարցը պետք է քննարկեր ու համապատասխան որոշում ընդուներ, կամ այնպիսի կարգ սահմաներ, որն օրենքը շրջանցելու հնարավորություն չէր տա: Փաստորեն՝  իշխանության կողմից օրինականացվել է օրինազանցությունը, ինչն ամենաանընդունելի ձևն է: Տարիների շարունակ Հարկային օրենսգիրք են քննարկում, թող այնպիսի փոփոխություններ անեին  ու ընդունեին, որ ընդունելի լիներ, խնդիրերն էլ կարգավորեր, չէ՞ որ դեկտեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխություն են արել»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ