”Մարտի մեկին”
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/16010_1393340428.jpg)
ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից հերքեցին Henaran.am-ի այն տեղեկությունները, թե մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հատուկ պատրաստություն է տեսնում:
Մեր աղբյուրների համաձայն, ուժային բոլորը կառույցները բերվում են թիվ 1 պատրաստականության:
“Ինչպես ցանկացած հանրահավաքի, ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգ ու կանոնը, լրացուցիչ ոչ մի միջոցառում չի արվել եւ չի նախատեսված”,-ասացին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ մարզերից էլ լրացուցիչ ուժեր չեն բերվելու: