24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աստված գիտի՝ ում և ինչպես հեռացնել

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունը։

«Ինչ պատճառներ էլ որ լինեն դրա տակ՝  քաղաքական, անձնական,  մեր՝ առանց այն էլ ոչ հանդարտ տարածաշրջանում ներքին անկայուն վիճակը վտանգավոր է»,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության բողոքի ակցիաներին, կարծիք հայտնեց փորձագետը։ Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները պահանջում են կաթողիկոսի հրաժարականն ու կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում։ Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում նրանք այս պահանջներով բողոքի ակցիա էին կազմակերպել։

Ներքին կայունությանը սպառնացող հնարավոր վտանգներից բացի, փորձագետն ընդգծում է ՝ հոգեւոր խնդիրները չպետք է լուծել աշխարհիկ մեթոդներով։ «Վեհափառի հրաժարականը եկեղեցական կանոնակարգով  է կարգավորվում, այնտեղ հստակ նշված է, թե որ դեպքերում է այն տեղի ունենում՝ հիվանդություն, եկեղեցու պառակտում, եթե նա է նպաստում դրան  եվ այլն», ֊Henaran.am-ին ասաց Հայկ Նահապետյանը՝ հավելելով, որ այսօր այդ հիմքերը չի տեսնում։ 

«Ասում են,  որ կառավարման հետ կապված խնդիրներ կան եկեղեցու ներսում ։ Այո, ես էլ ունեմ դժգոհության իմ չափաբաժինը։  Օրինակ, 2013 թ֊ից առ այսօր ես եւ իմ համախոհները  պայքարում ենք Հայաստանում այլասերումների քարոզչության օրինականացման դեմ,  որն արտահայտվում է տարբեր օրենքների եւ իրավական ակտերի ամրագրմանբ։ Ցավոք,  մենք չենք տեսել եկեղեցու խիստ կեցվածքը այս հարցերում։

Մեր գնահատմամբ, եկեղեցու ղեկավարությունը այդ սպառնալիքներին  համարժեք չի արձագանքում,  բայց դա մեզ՝ շարքային քրիստոնյաներիս իրավունք չի վերապահում,  որ մենք նման կեցվածք դրսեւորենք կաթողիկոսի նկատմամբ,  որը ըստ Աստծո խոսքի՝ օծյալ է՝ անկախ իր արարքներից, սխալ կամ ճիշտ կեցվածքից»,֊նշեց Հայկ Նահապետյանը։

Այս համատեքստում, Հայկ Նահապետյանը Աստվածաշնչից մեջբերեց․ «Եթե մենք հույսը մեր վրա ենք դնում եւ որոշում ենք,  որ ժողովրդի միջոցով ճնշելու ենք,  որպեսզի Վեհափառը հրաժարական տա,  նշանակում է՝ չենք առաջնորդվում Աստծո խոսքով,  որը ասում է,  որ անիծյալ է այն անձը,  ով հույսը իր բազկի վրա է դնում, որովհետեւ հույսը պետք է դնել միայն Աստծո վրա։Մենք հավատում ենք, որ Աստված ամեն ինչ տեսնում է և գիտի՝ ում և ինչպես հեռացնել» ։ 

Հայկ Նահապետյանը որպես օրինակ նշեց Դավիթ արքայի պատմությունը՝ Հին կտակարանից, որը հրեաների գործող թագավոր Սավուղի մեղքերի ու սխալների պատճառով մարգարեի կողմից թագավոր օծվեց որպես Աստծո ընտրյալ, բայց անգամ դրանից հետո Դավիթ թագավորը չընդվզեց և գահընկեց չարեց գործող թագավորին, որովհետև հասկանում էր, որ դեմ գնալ օծյալ թագավորին նույնն է, ինչ դեմ գնալ Աստծուն։

Միեւնույն ժամանակ, Հայկ Նահապետյանը կարծիք հայտնեց, որ բարոյական ու արժեհամակարգային հարցերում եկեղեցու ներսում կեցվածքի համարժեք փոփոխությունների  ժամանակը վաղուց հասունացել է։

«Վերջերս իշխանությունների թևերից մեկի՝  նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի  հրավերով Հայաստանում էր աշխարհում հայտնի երգիչ, բայց նաև միասեռական և դեռահասների պոռնոգրաֆիայի հետ կապ ունեցող Էլթոն Ջոնը։ Այն, ինչ նա Հայաստանում անում էր, բացահայտ քարոզչություն էր, առավել ևս, որ նա բացում էր իր առաքելության փակագծերը։ Նպատակը բարեգործությունը չեր,  այլ ՄԻԱՎ /ՁԻԱՀ֊ի խնդիրն ու ԼԳՏԲ անձանց հետ շփումները»,֊հիշեցրեց Հայկ Նահապետյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ