25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը հանդիպել է ամերիկյան խորհրդատվական խմբին

Ս.թ. փետրվարի 24-ից հերթական այցով Երևանում է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբը:

Այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, կարևորելով ընթացիկ փուլի հանգուցային նշանակությունը ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի հաջող իրականացման գործում:

Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը բարձր գնահատեց միջազգային խորհրդատուների ներդրումը ՀՀ անվտանգության ոլորտի համար կարևորագույն այս ձեռնարկում, վստահեցնելով, որ պաշտպանության նախարարությունն իր գործընկերների հետ այս ուղղությամբ փոխգործակցությունն իրականացնում է փոխադարձ վստահության և համագործակցության ոգով:Խորհրդատվական խմբի այցը կշարունակվի մինչև փետրվարի 28-ը:

Այցի շրջանակում ԱՄՆ փորձագետները քննարկումներ կիրականացնեն սպառնալիքների գնահատման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ, որում ներգրավված են նաև ՀՀ հասարակական կազմակերպությունների և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ