28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գնացեք Սպիտակ տան դիմաց կանգնեք, թող Օբաման այդ ռեֆորմն ԱՄՆ-ում անի

՛՛Խնդիրը ՀՀ իշխանությունն է, որի երաշխավոր է հանդիսանում նախագահը, ով տարիների առաջ ուներ այսպիսի ծրագիր: Անցած տարի նախագահական ընտրություններում ինձնից առաջ ընկած, առաջ երկու տեղը գրաված թեկնածուները եվրոինտեգրվում էին, հետո պարզվեց, որ նրանից մեկը սեպտեմբերի 3-ին այնուամենայնիվ, որոշել է գնալ ՄՄ՛՛,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ այս մասին զգույշ է արտահայտվել՝ իբրև տնտեսագետ քաջ գիտակցելով ՄՄ հետևանքները, միևնույն ժամանակ հաշվի առնելով Ղարաբաղի հիմնախնդիրը: ՛՛Ես կարծում եմ, որ այդպիսի միության մեջ մտնելը, որը կապված է ինքնիշխանության զիջման հետ, պետք է լիներ հանրաքվեի միջոցով. եթե նույնիսկ 95 տոկոսը կողմ քվեարկի, թող ինքը որոշի, որ գնում ենք ՄՄ, որպեսզի մենք այն պատկերները չունենանք, որ հաճախ տեսնում ենք հեռուստացույցով, երբ ՀՀ իշխանավորներ շարունակում են հաճոյանալ ու հաճոյանալ՛՛,-նկատեց պատգամավորը:

Բագրատյանը կարծում է, որ արևմուտքին սիրաշահելու համար իշխանություններն անցում են կատարում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: ՛՛Փորձելով արևմուտքին ինչ-որ ձևով սիրաշահել՝ կուտակային ռեֆորմ են անում: Մենք այստեղ հայտարարում ենք 45 տարով փող չկա, եթե կա բերեք տեսնենք, մեզ մի պատասխանեք՝ բա ծերանում ա կուտակային չանե՞նք, մենք ասում ենք պրոֆեսոինալ կոնկրետ հարց: ԱՄՆ դեսպանը ասում է լավ ռեֆորմ է, դե լավ ռեֆորմ է, գնացեք Սպիտակ տան դիմաց կանգնեք, թող Օբաման այդ ռեֆորմն ԱՄՆ-ում անի… այդ ռեֆորմով հնարավոր չէ ավելի երկար փող դնել, քան 10 տարին է: Ռուսներին ասում ենք էս ձեզ, Ամերիկային էս ձեզ, մենք էլ մնանք այստեղ, որ կառավարենք՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ