Արտոնյալների ու կոռուպցիոներների թիվը լինելու է զրո. վարչապետ
«Փորձ է արվել անընդհատ ասել՝ այ, օրինակ, ԱԺ պատգամավոր չեն լինում այպես, լինում են այնպես, ԱԺ ամբիոնից ելույթ են ունենում այպես, ոչ թե այնպես»,-այսօր կառավարության ծրագրի վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Բայց կներեք՝ չէ որ մարդկությունը ստեղծել է այլ մեխանիզմներ»:
Նա նշեց, որ իրեն շատ են ասում, թե կառավարության ծրագրի մեջ թվեր չկան, սակայն իհարկե, դրանք կան: «Պաշտոնապես հայտարարում՝ կոռուպցիաները լինելու են 0, արտոնյալները լինելու են 0»,-ասաց նա:
Դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ նա համաձայնեց. «Այո, սա երազանքների ծրագիր է, երազանքների երկիր ունենալու ծրագիր է, մենք ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ենք երազելու և երազանքներն իրականացնելու ծրագիրը»: