25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուլտիմատում Ամենայն Հայոց հայրապետին

Այսօր ժամը 13:00-ին տեղի ունեցավ խոստացված հանդիպումը Գարեգին Բ-ի և «Նոր Հայաստան, նոր հայրապետ»  նախաձեռնության անդամների միջև: Նախաձեռնության անդամները, ի սկզբանե պահանջել էին ուղիղ եթերով անցկացնել հանդիպումը, սակայն Մայր Աթոռի կանոնակարգը արգելում է նման բաները, և երկար բանակցութուններից հետո  նրանք հոգևորականների հետ  համաձայնության եկան, որ հանդիպմանը ներկա կլինի միայն 2 եպիսկոպոս, և հանդիպումը կլինի փակ:

Տեղի ունեցած հանդիպումից հետո «Նոր Հայաստան, նոր հայրապետ»  նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովուրդն արձանագրել է, որ Կաթողիկոսը պետք է գահը թողնի: Նա նշեց, որ որևէ եկեղեցականի հետ որևէ խնդիր չունեն, այլ իրենց խնդիրը եկեղեցու առաջնորդի հետ է, ով, իրենց կարծիքով, չունի բավարար հեղինակություն, որպեսզի այդ կառույցն առաջնորդի:

Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Կաթողիկոսի և վերջինիս հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը, որին ինքը ևս ներկա է եղել ասաց, որ կիսում են մտահոգությունների զգալի մասը, բայց չեն կիսում  այն մեղադրանքները, որոնք հնչեցվեցին տնային բամբասանքների հիման վրա. «Փաստեր չեն ներկայացվել, ներկայացվել են մտահոգություններ և մտահոգություններից դուրս երբեմն մտել են երևակայության դաշտ, և ոչ ճիշտ տեղեկությունների հիման վրա մեղադրանքներ են հնչեցվել »,-ասաց նա:

Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու  ավագ սարկավագ Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առհասարակ նման վերաբերմունքը անընդունելի է. «Եթե մենք խնդիր ենք ունենում մեր հոր հետ, մենք պետք է իրար հետ այդ հարցերը կարգավորենք, քանի որ ամեն պարագայում մեր հայրը կլսի մեր խնդիրները, ինչքան էլ վատ վերաբերված լինի մեզ: Սա գցում է մեր հայ առաքելական եկեղեցու վարկանիշը մեր հասարակ ժողովրդի առաջ: Ես Հայր Կորյունի հետ ոչ մի կոնֆլիկտ չունեմ, ես շատ հարգում եմ իրեն,  բայց այս ձևը անընդունելի է մեզ համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժումը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Հայ եկեղեցու մի շարք հավատացյալներ, մտահոգ լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխմամբ, պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարումը հայրապետական գահից, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում նոր Հայաստանում: 

Տեղեկացնենք նաև, որ հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի հոգեւորականներ՝ քահանաներ, կարգալույծ հովիվներ բողոքի ակցիա են անցկացրել, որի ընթացքում պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած ցույցի մասնակիցներին հրավիրել է հունիսի 7-ին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալ իր ու եպիսկոպոսների հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ