՛՛Յան տվեք՛՛
”Մենք ասում ենք` լավ բան ենք անում, չե՞ք հավատում: Եկեք աշխատենք ու աշխատանքով ցույց տանք: Ո՞րն է տրամաբանությունը, որ մերժում եք: Եթե որևէ մեկին թվում է, թե ”Նաիրիտ”-ի հարցը կարևորություն չունի, մենք կարող ենք բազմաթիվ փաստեր ներկայացնել, թե որքան կարևոր է այդ հանձնաժողովի ստեղծումը՛՛,-այսօր ԱԺ նիստին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
՛՛Սայլերը դնենք եզներից առա՞ջ, դրա համար ե՞ք մերժում: Հանձնաժողովը կոչված է` հարցերը միասին ուսումնասիրելու համար: Ինչի՞ եք թաքնվում՛՛,-դիմելով Տնտեսական հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ Այվազյանն անհիմն է դեմ այս հանձնաժողովի ստեղծմանը:
Իսկ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նետեց. ՛՛Յան տվեք, մեր խմբակցությանը քաղաքական շահարկումը չի վերաբերում: Մոռացեք, մենք քաղաքական շահարկում անող չենք: Մենք ուզում ենք անել մի բան, որը կօգնի գործին` ինչ անել, որ գործարանը աշխատի: Ուրիշ նպատակ մենք չունենք ՛՛:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հակադարձեց Վարդանյանին. ՛՛Դուք յան տվեք… Խոսելուց էլ մեկ-մեկ շունչ առեք՛՛,-նետեց Այվազյանը`” հանձնաժողով ստեղծելու ժամանակը չի”: