28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե կառավարությունը որոշեր թալանել

Էներգետիկի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեմ է, որպեսզի Նաիրիտ ՓԲԸ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի: Այս մաիսն նախարրաը հայտնեց այսօր ԱԺ նիստում: Ըստ նրա՝ դա կխանգարի բանակցությունների ընթացքին։

Մովսիսյանն ԱԺ-ում հնչած ելույթները որակեց քաղաքական երանգ տալու փորձ և նշեց, որ դա իր համար ընդունելի չէ։ ՛՛Տպավորություն է, թե Կառավարությունը որոշել է, թալան կատարել այնտեղ, եթե կառավարությունն ուզենար սնանկացներ, 3-4 տարի առաջ սնանկացման մոտիվները կային, ժողովրդին չէր պահի, կհաներ դուրս և աշխատավարձերը կտար օրենքով սահմանաված կարգով՛՛,-նկատեց նա:

 Նախարարը ամենատարբեր ելույթները, գնահատականները սիրողական անվանեց: ՛՛Դուք արդեն գնահատականներ եք տալիս, և տպավորություն է, որ հանձնաժողովի հաշվետվություն եք ներկայացնում, այլ ոչ թե հարցեր, որոնք պետք է ուսումնասիրության տալ՛՛:

Մովսիսյանը տեղեկացրեց,որ Նաիրիտում ծարագիր է իրականացվում՝ Ռոսնեվտի հետ միասին։ ՛՛Այն կարծիքները, որ հանձնաժողովը բանակցություների հետ կապ չունի՝ ճիշտ չէ, մեկը մյուսով է պայմանավորված՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ