24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա ինկվիզիցիայի դարաշրջան չէ. ի՞նչ էին անում Վազգեն Առաջինին. Հրապարակ

Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ շարժում է սկսվել:Կարգալույծ արված հոգեւորական­ները պահանջում են նրա հրաժարա­կանը: Երեկվանից բաց նամակներով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Խորեն վարդապետ Հով­հաննիսյանը հացադուլ է հայտարա­րել: Ձեւավորված շարժումը նույնիսկ անուն ունի՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ»:

Կաթողիկոսին զանազան մե­ղադրանքներ են առաջադրում, թեմերի՝ մոմավառությունից գոյացած նվազ բյուջեն հարկելուց մինչեւ չաղո­թող կաթողիկոս լինելը:

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը բացասական դիրքո­րոշում հայտնեց շարժման վերա­բերյալ: Նրա պնդմամբ՝ եկեղեցում հարցերը նման ձեւով բարձրացնելու պրակտիկա չկա. «Շարժման վերա­բերյալ բացասական դիրքորոշում ու­նեմ, նման կերպով եկեղեցում առկա խնդիրները բարձրաձայնելու պրակտիկան բացարձակապես առնչություն չունի մեզ մոտ ձեւավորված ընթացա­կարգերի հետ»:

 -Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները հիմնականում կար­գալույծ արված հոգեւորականներն են եւ պնդում են, որ իրենք հանիրա­վի են կարգալույծ արվել:

 -Ընդհանրական ձեւակերպումներից ես զերծ կմնամ, բայց եթե առանձին-առանձին դեպքեր լինեն, յուրաքանչյուրի վերաբերյալ էլ հիմ­նավոր պատճառաբանություններ կներկայացնեմ:

-Կաթողիկոսին մեղադրում են մոմավաճառության արդյունքում գոյացած չնչին գումարները հարկելու համար:

-Դրանք անհիման մեղադրանքներ են, ես ծանոթ եմ մեղադրանքներին: Ասում են, որ տուրք են սահմա­նել յուրաքանչյուր թեմի համար՝ Մայր Աթոռի պայծառությանը ներդրում բերելու նպատակով: Դա եկեղեցա­կան ավանդույթի մեջ գործող աթոռատուրքն է, որ յուրաքանչյուր թեմ կեն­տրոնական կառավարման վայրերին, տվյալ դեպքում՝ Մայր Աթոռին, կեն­սագործունեության համար որոշակի աթոռատուրք է վճարում: Դա եկեղե­ցական կանոնացած տուրք է, այն կոչ­վում է աթոռատուրք:

– Կաթողիկոսին մեղադրում են նախկին, իրենց խոսքով, ոչ լեգիտիմ իշխանություններին «լեգիտիմացնելու» եւ օժանդակելու համար:

-Իսկ ո՞վ է որոշում լեգիտիմությունն ու ոչ լեգիտիմությունը:

– Ժողովուրդը, ովքեր իրենց կամքն արտահայտեցին Հանրապե­տության հրապարակում:

-Այսինքն՝ նախընթաց ընտրու­թյունների ժամանակ ժողովրդի կամքն արտահայտված չէ՞ր:

– Համաժողովրդական շարժումը ցույց տվեց, որ՝ ոչ:

-Մենք ինչպես կարող ենք գնա­հատել, երբ որ, սահմանված ընթա­ցակարգերի համաձայն, ընտրության արդյունքները հաստատվել էին: Մենք մեխանիզմ չունենք հստակեցնելու:

– Եկեղեցու գործառույթը նաեւ դա չէ՞, որ զգա հանրության շրջա­նում տիրող դժգոհությունները, մտահոգությունները, խնդիրները: Եկեղեցին պետք է զգա հանրության զարկերակը:

-Գիտեք՝ հանրություն ասվածը շատ բազմազան ու բազմաշերտ է, այո, հանրության մի շերտի կողմից դժգոհություն կա, մի շերտի կողմից գոհունակություն կա: Եվ այս իրադարձությունների ծավալումը ցույց տվեց, որ այդ դժգոհությունը հասել է իր բարձրակետին, եւ տեղի է ունեցել իշխանափոխություն: Երբ տվյալ իրա­վիճակում ընտրությունները կատար­վել էին, արձանագրվել էին ընտրու­թյան արդյունքները, եւ ընտրվել էր համապատասխան իշխանություն, որեւէ պատճառ չկար, որ եկեղեցին չարձագանքեր, այն դեպքում, երբ արձագանքում էին օտար պետություն­ների ղեկավարներ, օտարերկրյա կազ­մակերպություններ:

 -Իրենք ասում են, որ եկեղեցին բիզնեսի վայր է դարձել:

 -Դե, պետք է հասկանալ՝ ի՞նչ փաս­տեր ունեն նման բնորոշում կատարե­լու համար:

-Մեջբերվում են մամուլում բազ­միցս արված հրապարակումները, ըստ որոնց՝ կաթողիկոսը փայատեր է սուպերմարկետի ցանցի՝ չհաշված 1500 դոլարանոց կոնյակի հայտնի դեպքը:

 -Գիտեք՝ ես կարծում եմ, որ ռացիո­նալ մտածող մարդիկ ասեկոսեներով չպետք է առաջնորդվեն: Պետք է հիմք եւ ի գիտություն ընդունել փաստերը:

 -Ի՞նչն է պատճառը, որ Գարեգին Բ-ի մասին դիրքորոշումները հան­րության շրջանում միանշանակ չեն, մինչդեռ կաթողիկոսի հրաժարակա­նը պահանջողները խորը ակնածան­քով են խոսում Վազգեն Առաջինի մասին:

– Դուք մարդիկ գիտե՞ք, որոնց մա­սին դիրքորոշումները միանշանակ են:

– Վազգեն Առաջինի մասին լավ են արտահայտվում:

 -Վազգեն Առաջինին, որ հի­մա սրբացնում են, եւ, իրապես, մեծ առաքելություն ու գործունեություն է իրականացրել, 88-յան շարժման տա­րիներին վարկաբեկում էին, պախարակում էին, նկարներն էին նետում մարդկանց ոտքերի տակ: Էնպես որ, հանրության տարբեր շերտերի վերա­բերմունքը տարբեր ժամանակներում տարբեր է լինում: Դժբախտաբար, մենք մարդկանց գործունեությունը կարողանում ենք գնահատել այն ժա­մանակ, երբ որ մարդիկ չկան:

– Վերջին տարիներին եկեղեցի հաճախողների թիվը շատացե՞լ Է, թե՞ պակասել՝ Ձեր դիտարկմամբ:

 -Վիճակագրություն չունեմ, բայց եթե վիզուալ գնահատեմ, եկեղեցի հաճախողների թիվը, եթե չասեմ, որ չի աճել, ապա կարող եմ ասել, որ չի նվազել:

– Եթե Սուրբ Աննա Եկեղեցու բա­կում մեծ թվով քաղաքացիներ հա­վաքվեն, կաթողիկոսը հրաժարական կտա՞:

 -Պետք է հասկանալ, թե ինչ պա­հանջներ են ներկայացնում: Կաթողի­կոսի հրաժարականն ինքնանպատակ չի կարող լինել, մենք կաթողիկոսի հրաժարականով ի?նչ հարցեր ենք լուծում:

– Իրենք խնդիրներ են թվարկում եւ ասում, որ դրանց լուծման միակ տարբերակը կաթողիկոսի հրաժա­րականն է:

– Դե, մենք պետք է հասկանանք՝ ինչ խնդիրներ են, եւ փորձենք ճանա­պարհներ փնտրել այդ խնդիրների լուծման համար:

 -Իրենք ասում են՝ մեզ աղոթող հայրապետ է պետք:

 Դուք, որպես հավատավոր եկե­ղեցու անդամ, ինչպե՞ս եք գնահատում նման արտահայտությունը, ո՞վ կարող է գնահատել, թե ով է աղոթում, ով՝Ա ոչ: Հոգեւոր կյանքում այդպիսի գնահա­տումները մոտենում են աղանդավո­րության, ոչ ոք չի կարող ուրիշի հա­վատքի չափը գնահատել, սա ինկվի­զիցիայի դարաշրջան չէ: Իհարկե, այդպիսի մեղադրանքները չեն կարող տեղ գտնել հարաբերությունների մեջ:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ