01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Մինասյանը հրաժարվեց մեղադրել վարչապետի եղբորը

Նաիրիտի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե բացի 31 մլն դոլար վնասից էլ ի՞նչ վնաս է հասցվել պետությանը աֆյորաների արդյունքում:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև խնդրեց անդրադառնալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը առնչություն ունի ամբողջ գործարքի հետ:

Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, թե իրենց գնահատակնենրով Նաիրիտի հասցված վնասը պետությանը տատանվում է 200-400 մլն դոլարի շևջանակներում:

Ինչ վերաբերում է Տ. Սարգսյանի եղբոր կապին Նաիրտի գործարանի հետ, Մինասյանն ասաց. ՛՛Ըստ այն տեղեկատվության, որ կա, նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը երկար տարիներ, բայց ուղղակի կապ Նաիրտի վնաս պատճառելու հարցում ես այս բարձր ամբիոնից չեմ կարող հաստատել կամ հերքել: Դա ցույց կտա հանձնաժողովը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ