Ամեն ինչ ճշտված է, նորմալ է. Շարմազանով
«Քաղաքական, ոչ քաղաքական, այդպիսի բան չկա, այստեղ բոլորն էլ քաղաքական են, հնարավորություն ենք տալու՝ կառավարության ծրագիրն ընդունվի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե ՀՀԿ-ի քաղաքական թիմը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
«Ամեն ինչ ճշտված է, նորմալ է: Ականատես կլինեք, որ մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի»,-հավելեց նա:
Շարմազանովը նկատեց, որ այսօր խմբակցությունից հեռացողներ չեն եղել: