21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Շատ վատ բան”

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն այսօր լրագրողների հետ զրույցում որակեց ՛՛շատ վատ բան՛՛: ՛՛Յուրաքանչյուր նման իրադարձություն վատ եմ գնահատում, որովհետև կան մարդկային զոհեր՛՛,-ասաց նա:

Հարցին` արդյոք Ուկրաինայում իշխանափոխություն կլինի և Մաքսային միությունը դրա արդյունքում որպես կառույց չի կայանա, նա չպատասխանեց: Ասաց` կանխատեսումերով չի զբաղվում:

Իսկ “Մարտի մեկի” հետ “Մայդանում” նմանություններ կան: Այս հարցին էլ Հ. Աբրահամյանը չցանկացավ պատասխանել.

՛՛Դա վատ բան է, ես չեմ ցանկանում էլի համադրել միմյանց հետ, յուրաքանչյուր նման դեպք ես դժբախտությում եմ համարում այդ երկրի, այդ ժողովրդի համար և ամեն դեպքում պետք է մենք լավ բաներ մտածենք, լավ գործեր սկսենք անել մեր ժողովրդի համար՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ