12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մեր առաջ կնճռոտ խնդիր է դրված. Սեֆիլյան

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն իր և «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատ արձակումն օրերի խնդիր է համարում։

«Կարծում եմ՝ իմ, «ծռերի» և ընդհանրապես, քաղբանտարկյալների ազատումն օրերի հարց է։ Նրանք բոլորը պետք է ազատության մեջ լինեն շուտով», – այսօր Վերաքննիչ դատարանում մինչ նիստի մեկնարկը պատասխանելով լրագրողների մի քանի հարցերին՝ հայտարարեց Սեֆիլյանը։

«Մեր առաջ կնճռոտ խնդիր է դրված։ Մենք մեր քայլերով պետք է նեցուկ կանգնենք նոր կառավարությանը՝ հանձինս վարչապետի՝ պարոն Փաշինյանի, որ այս դժվարին գործընթացը միասին տանենք առաջ, դուրս գանք, սկսենք պետական շինարարությունը», – հայտարարեց Սեֆիլյանը՝ կարևորելով ազատվելուց հետո այնպիսի իրավիճակը, երբ «ռևանշիստների հույսերը մեկընդմիշտ վերանան»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ