Պատկերասրահից նկարներ են անհետանում. բանավեճ մշակութային գործիչների միջև
«Մինչև այսօր մենք չենք ունեցել մշակութային այն քաղաքականությունը, որը պետք է ունենար ազատ և անկախ Հայաստանը: Մինչ այսօր չի եղել այն գիտակցությունը ,որ ազգային պետությունը և մշակութային ինքնությունը հոմանիշներ են»,-այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ այս մասին ասաց մշակութաբան Կարինե Քոչարյանը:
Ըստ մշակութաբանի՝ այսօրվա կառավարության հիմնական խնդիրը նախկին արատներից ձերբազատվելն է.«Այս փուլը նախատեսված է նրա համար,որ մենք ազտվենք Հայաստանը իր ճիրաններում պահած քաղցկեղից»:
Ի պատասխան Հակոբյանի այս կարծիքին, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանն ասաց.«Որքան էլ նորը լավ է, մենք չպետք է եղածի լավը մոռանանք: Չպետք է մոռանանք՝ ինչ լավ վիճակ է հիմա մեր թանգարաններում»:
Բայց այս անգամ էլԿարինե Քոչարյանը հակադարձեց Խոդիկյանին, ասելով. «Մենք բոլորս էլ գիտենք՝ ինչ վիճակ է թանգարաններում, պատկերասրահից նկարներ են անհետանում»:
«Եկեք չխառնենք անվտանգությունը և կոռուպցիան ազգային մշակույթ ներկայացնելու խնդրի հետ, այս բոլոր տարիների ընթացքում այն ինչ մենք ունենք, ի պատիվ բոլորի, մնացել է: Անկախ նրանից, թե ով ինչ ժամանակաշրջանում է գործում»,-ասաց Խոդիկյանը:
Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին փարձեց շտկել իրավիճակը:
Մանրամասները ՝ տեսանյութում