25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրեն Պապիկյանն ընդունել է բրիտանական գործարար պատվիրակությանը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորած բրիտանական գործարար պատվիրակությանը։ Պատվիրակությանը ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

Ողջունելով դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և պատվիրակության մյուս անդամներին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալել Միացյալ թագավորության այսօրինակ ընդարձակ պատվիրակությանը: Նախարարը ներկաներին պատմել է վարչատարածքային բարեփոխումների, մարզերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածքների հավասարաչափ զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության մասին և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունների մեջ արդյունավետ կերպով կօգտագործվի նաև հայ-բրիտանական հարաբերություններում առկա տնտեսական մեծ ներուժը։

ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և տեղեկացրել, որ սա բրիտանական առաջին մեծ բիզնես պատվիրակությունն է, որ գալիս է Հայաստան, ինչը, անշուշտ, հանդիսանում է բրիտանական կառավարության կողմից երկկողմհամագործակցության պատրաստակամության արտացոլանքը:

     ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հայտնել է, որ Միացյալ թագավորությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում  երկկողմ առևտրային հարաբերությունների խորացմամբ և վստահություն հայտնել, որ նոր կառավարությունը բաց կլինի բիզնես-ներդրումների և տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում։

     Նախարար Պապիկյանը, ևս մեկ անգամ կարևորելով բրիտանական բիզնես- պատվիրակության այցը, ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունն ունի բավարար կամք երկրում բիզնեսի զարգացման, ազատ շուկայական հարաբերությունների  խորացման համար և բաց է ու պատրաստ համագործակցել այն բոլոր գործընկեր պետությունների հետ, որոնք ցանկություն ունեն իրենց փորձով և հնարավորություններով նպաստել և աջակցել մեր երկրի զարգացմանը:

     Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներդրումային միջավայրի թափանցիկության ու ազատականացման, ինչպես նաև երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ