Հրազդանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հունիսի 5-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են Ս. Ա.-ի (ծնված 1937 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել վերջինիս դին: