02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս հանդիպել Աստծուն

Մշտապե՜ս աղոթեք: Հարատև աղոթքի մեջ լինել նշանակում է գիտակից լինել Իմ Ներկայությանը: Գիտակից լինել Իմ Ներկայությանը` նշանակում է արթուն լինել: Արթուն լինել նշանակում է լինել լույսի մեջ և ողջամիտ: Ձեր տունը ձեր հոգին է, ուրեմն հո՜գ տարեք այն մասին, որ լույսը ձեր ներսում խավարի չվերածվի: Թույլ մի՜ տվեք, որ Գայթակղիչը ձեզ քնած գտնի:

Դուք Իմ բարեկամներն եք, հիշո՞ւմ եք: Սիրեք մեկդ մյուսին, ինչպես Ես եմ ձեզ սիրում: Որևէ բան, որ խնդրեք Իմ Անունով, Ես պիտի տամ ձեզ: Ձեզանից ոմանք այսօր տխուր են, քանզի աշխարհը հապճեպ դատավճիռ է կայացնում Իմ Սուրբ Սրտի և ձեր Մոր Անարատ Սրտի վերաբերյալ: Բայց շուտով Մեր Երկուսի Սրտերը ցույց կտան աշխարհին, թե նա որքան սխալ էր` այդպես դատելով, երբ Ես կբացահայտեմ Իմ Սուրբ Դեմքը նրանց մեջ…:

(ՃՇՄԱՐԻՏ ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՄԵՋ գրքի պատգամներից)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ